Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քոչարյանը հավատարիմ է մնում իր «բառուբանին»

Քոչարյանը հավատարիմ է մնում իր «բառուբանին»
30.12.2013 | 21:33

Ռոբերտ Քոչարյանը բավականին ծանր է տարել վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում հնչած որոշ գնահատականներ: Այսօր իր կայքով ՙմեկ հարցի՚ շրջանակում հարցազրույց է տվել և պատասխանել վարչապետին` կենտրոնանալով ասուլիսում շինարարական ծավալների առնչությամբ հնչած դիտարկումների վրա: ՙԱյսպիսով՝ ինչո՞ւ են շինարարության ծավալները հինգ տարի անընդմեջ անշեղորեն անկում ապրում,- հարցադրում է անում Քոչարյանը և թվարկում,- բնակչության մասսայական ելքը Հայաստանից (թվերը չեմ նշում, որպեսզի չփչացնեմ բոլորի տոնական տրամադրությունը): Հեռանում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները՝ կրճատելով պահանջարկն անշարժ գույքի շուկայում: Դրա հետ մեկտեղ հեռացող ընտանիքների բնակարանների մի մասը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդական շուկայում՝ ձևավորելով առաջարկի ավելցուկ: Անշարժ գույքի պահանջարկի և գնի անկումը լրջորեն խաթարել են շինարարության ոլորտի ներդրումային գրավչությունը: Թվարկված պատճառներով էլ չի գործում հետաձգված բնակարանային պահանջարկի էֆեկտը 2009 թվականի ճգնաժամի սուր փուլից հետո՚:

Որպես երկրորդ պատճառ նա առանձնացնում է հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացումը: ՙՊարզապես համեմատեք 2004-2007 թվականների և այսօրվա պայմանները, և կհասկանաք, որ խելքը գլխին ու սթափ մտքով մարդկանցից քչերը կհամարձակվեն օգտվել այդպիսի ՙհիփոթեքից՚,- նշում է երկրորդ նախագահը և երրորդ պատճառ տեսնում ՙապատիան, անելանելիության զգացումը՚:

Հետո անցնում է իր ոճի մեջ հակագրոհների. ՙԱհա սրանք են շինարարության ծավալների կայուն անկման հիմնական պատճառները: Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց ոչ՝ մի քանի հատուկ ՙշնորհալիների՚ համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, և ոչ էլ հաստատ՝ ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի: Այնպես որ՝ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետն անթույլատրելի ճոխություն է երկրի համար՚:

Իհարկե, վերջում, որպես Հ. Գ., Քոչարյանը հավատարիմ է մնում իր ՙբառուբանին՚. ՙՀավանաբար շուտով կսկսեն վնգստալ հաստիքային և արտահաստիքային մոսկաները: Հետաքրքիր է, դա տեղի կունենա մինչևՆոր Տարի՞ն, թե՝ հետո՚:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ